10  09  2018

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը ողջ ժամկետի ընթացքում պետք է ՀՀ ներկայացուցիչ լինի․ վարչապետ

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը ողջ ժամկետի ընթացքում պետք է ՀՀ ներկայացուցիչ լինի․ վարչապետ

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հետ կապված հարցը պետք է լուծում սատանա համագործակցության և դաշինքի մթնոլորտում: Այս մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանն նշել է կիրակի «Կոմերսանտ» թերթին տված հարցազրույցում:

«ՀԱՊԿ-ը նաև մեր կառույցն է: Ինչո՞ւ է այնպես մեկնաբանվում, կարծես ինչ-որ մեկի համար ՀԱՊԿ-ն ավելի թանկ է, քան Հայաստանի: Դա այդպես չէ: ՀԱՊԿ-ը մեզ համար նույնքան թանկ է, որքան կառույցի մյուս անդամների համար: Գերագույն գլխավոր քարտուղարի պաշտոնում ՀՀ ներկայացուցչի աշխատանքի համար կա ժամկետ, և այն չի սպառվել: Մենք ունենք առնվազն մեկուկես տարի: Կարևոր չէ՝ ինչ է գլխավոր քարտուղարի ազգանունը: Նա պետք է, ինչպես և նախատեսվում էր, լինի Հայաստանի ներկայացուցիչ ժամկետի ողջ ընթացքում»,- նշել է Փաշինյանը:  

Պատասխանելով այն հարցին, թե արդյոք Վլադիմիր Պուտինը համաձայնել է Փաշինյանի կարծիքի հետ, ՀՀ վարչապետը նշել է, որ կողմերը պայմանավորվել են, որ այդ հարցը քննարկելու են բոլոր գործընկերների հետ և փորձելու են փոխհամաձայնության հասնել: «Երբ մենք համաձայնության գանք այդ հարցով, այդ մասին կհայտարարենք»,- հայտնել է Փաշինյանը, ում կարծիաքով՝ այդ հարցը պետք է լուծվի համագործակցության և դաշինքի մթնոլորտում:

«Կարծում եմ, որ մենք ունենք ընդհանուր նպատակ, այն է՝ բարձրացնել ՀԱՊԿ-ի արդյունավետությունը: Եկեք չմոռանանք, որ սա նաև մեր կառույցն է, կոլեկտիվ կազմակերպությունը: Պետք չէ մտածել, որ որևէ մեկը շատ է մտածում դրա հեղինակության մասին, իսկ մյուսը չի մտածում և այս կառույցի հեղինակությունը թանկ չէ մյուսի համար: Ես կարող եմ ձեզ երաշխավորել, որ Հայաստանի համար սա շատ կարևոր կազմակերպություն է: Մեզ համար շատ կարևոր է, որ այն լինի իսկապես արդյունավետ»,- նշել է Փաշինյանը՝ նաև հայտնելով, որ Ադրբեջանի հետ պատերազմի դեպքում ՀԱՊԿ-ն պետք է օգնության գա Հայաստանին: «Եվ մենք պետք է մեխանիզմներ ստեղծենք, որ դա իրականում տեղի ունենա: Պայմանագրի իմաստը դա է: Պետք է մշակել մեխանիզմներ ու ստեղծել երաշխիքներ, որ իրականում տեղի կունենա այն, ինչ գրված է պայմանագրում: Մեզ համար դա շատ կարևոր հարց է»,- ասել է նա:

Վարչապետ Փաշինյանը նաև հայտնել է, որ նախնական տվյալներով՝ Ռուսական երկաթուղիների դուստր կազմակերպություն «Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ-ում հայտնաբերվել են 60 մլն դոլարի չարաշահումները: «Իմ տեղեկություններով՝ այնտեղ նախնական եղել է 60 մլն դոլարի չարաշահում»,- ասել է նա:

Օգոստոսի 15-ի գիշերը Հայաստանի Պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցները խուզարկություն էին անցկացրել ՀԿԵ-ում, որի արդյունքում առգրավվել են փաստաթղթեր եւ քրեական գործ է հարուցվել 9,7 մլն դրամի (19 հազար դոլար) ԱՀԿ չվճարելու կասկածանքով:

Փաշինյանը նշել է, որ ստեղծված վիճակը քննարկել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: «Կարող եմ ասել, որ այս հարցում ես, Հայաստանի կառավարությունը ունի ՌԴ  նախագահի ամբողջական աջակցությունը: Քանի որ ակնհայտ է, որ Ռուսաստանի նախագահը ևս կոռուպցիայի դեմ պայքարում շատ շահագրգռված է»,- նշել է նա՝ հավելելով, որ օրինականության և կոռուպցիայի դեմ պայքարի հարցերը ոչ մի կերպ չեն կարող մեկնաբանվել որպես հակառուսական գործողություն:

Փաշինյանը չի հստակեցրել, թե որ երկրի քաղաքացիներն են կատարել հակաօրինական գործողություններ: «Դա չեմ կարող ասել, դա քննության հարց է: Կլինի քննություն: Կարող եմ ասել, որ մենք այս հարցում Ռուսաստանի նախագահի հետ ոչ մի տարաձայնություն չունենք»,- շեշտել է նա:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ