08 09 2018

Վարչապետը լավ չի գիտակցում իր խոսքի արժեքը. Շարմազանով․ Henaran.am

Վարչապետը լավ չի գիտակցում իր խոսքի արժեքը. Շարմազանով․ Henaran.am

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, Henaran.am-ի հետ զրույցում անդրադառնալով Փաշինյանի՝ Պուտինի հետ հանդիպմանն այն հայտարարությանը, որ հայ-ռուսական հարաբերությունները զարգանում են շատ դինամիկ կերպով և շատ բնական, նշեց, որ շատ լավ կլինի, եթե վարչապետի գնահատականը իրականություն դառնա և միևնույն ժամանակ ավելացրեց. «Կարծում եմ՝ վարչապետ Փաշինյանը լավ չի գիտակցում իր խոսքի արժեքը»:

ԱԺ փոխնախագահը վարչապետի հայտարարության վերաբերյալ մի քանի դիտարկում անելով մասնավորապես ասաց. «Եթե հայ-ռուսական հարաբերությունները փայլուն են, ապա առաջինը կարելի է ենթադրել, որ ՌԴ այլևս զենք չի վաճառելու Ադրբեջանին: Երկրորդ՝ ՀՀ-ն և Ռուսաստանը ոչ միայն շարունակելու են ռազմական և ռազմաքաղաքական համագործակցությունը, այլ նույն ներքին գործարանային գներով մենք շարունակելու ենք ավելի մեծ թափով զենք և զինամթերք ստանալ Ռուսաստանից: Երրորդ, եթե ամեն ինչ իսկապես այդքան լավ է, ապա կարելի է ենթադրել, որ  ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հետ կապված թնջուկը ամբողջությամբ լուծվել է, և այստեղ կա փոխըմբռնում, և Խաչատուրովը կա՛մ շարունակում է մնալ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը, կա՛մ էլ հաջորդ գլխավոր քարտուղարը միանշանակ ՀՀ քաղաքացի պետք է լինի, և ի վերջո հանդիպման նախօրեին Ռուսաստանը հայտարարեց, որ դադարեցնում է ՀՀ ՊՆ նախկին նախարար Միքայել Հարությունյանի հետախուզումը, եթե չկա որևէ խնդիր և փայլուն է ամեն բան, ապա նշանակում է, որ Փաշինյանը հրաժարվել է Միքայել Հարությունյանին Մարտի 1-ի  գործով ներառել որպես մեղադրյալ և գտնում է, որ ինքը և ՀՔԾ-ն սխալվել են, թե՞ ՌԴ-ն որոշել է արտահանձնել Միքայել Հարությունյանին:

Եվ վերջում, պարո՛ն Փաշինյան, եթե այս ամենից գոնե մեկը իրականություն չդառնա, ապա մեր հարաբերությունները Ռուսաստանի հետ  ոչ թե փայլուն են, այլև՝ շատ լուրջ  են ու խնդրահարույց»,-ընդգծեց Շարմազանովը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք Henaran.am-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ