22 08 2018

Ուկրաինայում ՀՀ դեսպանը հրաժարական է տալիս

Ուկրաինայում ՀՀ դեսպանը հրաժարական է տալիս

Ուկրաինայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Անդրանիկ Մանուկյանը հրաժարական է տալիս: Այս մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում:

«Ընկերնե՛ր, մինչ իմ արձակուրդի ավարտը դեռ կա մի քանի օր: Ժամանակը, որը համեմատաբար հանգիստ անցկացրի, համոզեց ինձ մի կարևոր որոշման մեջ: Ես որոշել եմ թողնել դիվանագիտական աշխատանքը: Այս որոշումն ինձ մոտ վաղուց է հասունացել, և բացեմ մի փոքրիկ գաղտնիք. վերջին տարիներին ես մի քանի անգամ, վերջին անգամ այս տարվա մայիսին, դիմել եմ Երևան՝ ինձ հետ կանչելու խնդրանքով, սակայն ամեն անգամ մերժում եմ ստացել՝ Ուկրաինայում Հայաստանի դեսպանի իմ գործունեությունը շարունակելու խնդրանքով: Եվ հարցն անգամ այն չէ, որ Ուկրաինայում Հայաստանի դեսպանի պաշտոնում ես աշխատել եմ երկու լիարժեք ժամկետ ու անցել բոլոր հնարավոր վերջնաժամկետներն այս պատասխանատու պաշտոնում:

Բանն այն է, որ այժմ Հայաստանում որակապես այլ իրավիճակ է, և ես անկեղծորեն կարծում եմ, որ եկել է երիտասարդներին աճի և իրացման համար ճանապարհ տալու ժամանակը: Հուսով եմ, որ այս անգամ դրական պատասխան կստանամ»,- գրել է դեսպանը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ