01 08 2018

48 կոնգրեսական Թրամփին կոչ է արել հանդիպել Փաշինյանի հետ

48 կոնգրեսական Թրամփին կոչ է արել հանդիպել Փաշինյանի հետ

ԱՄՆ-ի Կոնգրեսի Հայաստանի հարցերով խումբը նամակ է հղել նախագահ Դոնալդ Թրամփին` կոչ անելով սեպտեմբերին Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում հանդիպել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Նամակը ստորագրել են 48 կոնգրեսականներ հաղորդում է Ամերիկայի հայկական համագումարը:

«Նախագահ Թրամփի և վարչապետ Փաշինյանի զրույցը, որի ժամանակ շեշտվում է տնտեսական զարգացումը, անվտանգությունը և ժողովրդավարությնը, կարևոր է մեր երկրների միջև ռազմավարական գործընկերության ուժեղ շրջադարձի համար», - ասել է կոնգրեսական Ֆրենկ Փալոնե կրտսերը:

Թրամփին ուղղված նամակում մասնավորապես ասվում է. «Հեղափոխությունից հետո իշխանության խաղաղ փոխանցումը վկայում է ավելի արդար և ժողովրդավարական պետության վերաբերյալ հայ ժողովրդի կամքի մասին:

Քանի որ Հայաստանը ձգտում է ամրապնդել իշխանության թափանցիկությունը, ժողովրդավարական ինստիտուտները և ընդլայնել քաղաքացիական հասարակության հնարավորությունները, կարևոր է, որ Միացյալ Նահանգները պետական կառավարման բոլոր մակարդակներում խորացնեն իրենց կապերը  տարածաշրջանային այս գործընկերոջ հետ»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ