31 07 2018

ՀՀ-ում իրադարձությունները զարգանում են նոր իշխանությունների խոստումներին հակառակ. ՌԴ ԱԳՆ

ՀՀ-ում իրադարձությունները զարգանում են նոր իշխանությունների խոստումներին հակառակ. ՌԴ ԱԳՆ

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն անդրադարձել է հայաստանյան վերջին ներքաղաքական իրադարձություններին՝ հայտնելով, որ Հայաստանի իրադարձությունները հակասում են նոր ղեկավարության՝ իրենց քաղաքական նախորդներին հետապնդելուց հրաժարվելու հայտարարություններին, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Ռուսաստանը՝ որպես Երևանի դաշնակից, միշտ շահագրգռված է եղել հայկական պետականության կայունությամբ: Այդ պատճառով տեղի ունեցող իրադարձությունները չեն կարող մեզ չանհանգստացնել, ընդ որում՝ նաև ԱՊՀ այն կազմակերպությունների նորմալ աշխատանքի տեսանկյունից, որոնց անդամակցում է Հայաստանը»,-նշել է ՌԴ ԱԳՆ-ն՝ հավելելով. «Բայց վերջին օրերին իրադարձությունների ընթացքը հստակ խախտում է եղած դրական միտումը, հակառակ է գնում Հայաստանի նոր ղեկավարության արած հայտարարություններին, թե իրենք մտադիր չեն հետապնդել նախկիններին՝ քաղաքական մոտիվներով»: 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ