30 07 2018

Կամբոջայում իշխող կուսակցությունը ընտրություններում ստացել է բոլոր մանդատները

Կամբոջայում իշխող կուսակցությունը ընտրություններում ստացել է բոլոր մանդատները

Կամբոջայի իշխող Ժողովրդական կուսակցությունն Ազգային ասամբլեայի (խորհրդարանի ստորին պալատ) ընտրությունների արդյունքներով ստացել է բոլոր մանդատները, փոխանցում է «Կիոդո» գործակալությունը: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Ընտրություններն անցկացվել են կիրակի՝ հուլիսի 29-ին: Մասնակցել է քվեարկելու իրավունք ունեցող մարդկանց 82,71 տոկոսը:

Ինչպես հաղորդվում է, իշխող СРР-ն ստացել է բոլոր 125 մանդատները: Ընտրական հանձնաժողովը դեռևս պաշտոնական տվյալները  չի հրապարակել: Straits Times պարբերականն իր հերթին հայտնել է, որ նախնական արդյունքները հայտնի կլինեն հաջորդ ամսից ոչ վաղ:

Երկրի վարչապետ Հուն Սենն ընթացիկ տարում բազմիցս հայտարարել է, որ 2018-ի ընտրություններում ընդդիմության իշխանության գալը կնշանակի նոր քաղաքացիական պատերազմ, և որ իր կառավարությունը դա թույլ չի տա: Նա իր ելույթներից մեկում հայտնել է, որ պատրաստվում է կառավարել ևս 10 տարի և ապահովել ներքին կոնֆլիկտի սպառնալիքից պաշտպանությունը, քանի դեռ այն ամբողջությամբ չի անհետանա:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ