11  07  2018

«Ծառուկյան» խմբակցությունը նոր պատգամավոր ունի

«Ծառուկյան» խմբակցությունը նոր պատգամավոր ունի

Հրանտ Դավթյանն Ազգային ժողովի հուլիսի 11-ի արտահերթ նիստի ժամանակ «Ծառուկյան» խմբակցության ցուցակով պատգամավոր դարձավ:

«Հանուն համազգային նպատակների իրականացման և հայրենիքի հզորացման և բարգավաճման երդվում եմ բարեխղճորեն կատարել ժողովրդի առջև ունեցած պարտավորություններս,պահպանել ՀՀ Սահմանադրությունը և օրենքները, նպաստել ՀՀ շահերի պաշտպանությանը: Անել ամեն ինչ քաղաքացիական համերաշխության, ազգային ու համամարդկային արժեքների պահպանման համար»,- երդվեց Հրանտ Դավթյանը:

Հիշեցնենք, որ խմբակցության նախկին պատգամավոր Մերուժան Սիմոնյանի թափուր մանդատը հունիսի 20-ի ԿԸՀ նիստում տրվել էր գործարար, նախկին պատգամավոր Հրանտ Դավթյանին: Ցուցակով առաջադրված 8 թեկնածու ինքնաբացարկ էր հայտնել, որ մանդատը հասնի Հրանտ Դավթյանին:

Հրանտ Դավթյանը տարիներ առաջ մամուլի ուշադրության կենտրոնում էր հայտնվել ՃՈ աշխատակիցների հետ ունեցած կոնֆլիկտով:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ