19 05 2018

Մալազիայի 92-ամյա նոր վարչապետը կոռուպցիայի դեմ մեծ պայքար է սկսել



Մալայզիայի նոր վարչապետ Մահաթհիր Մոհամադը կոչ է արել ժողովրդին այսուհետ կառավարության անդամներին միայն ծաղիկներ ու սնունդ նվիրել՝ կոռուպցիոն ռիսկերը բացառելու համար: Այս մասին հայտնում է տեղական The Star կայքը:

«Նվիրատվությունների ժամանակն ավարտվել է, և ես կոչ եմ անում բոլոր նրանց, ովքեր ցանկանում են իրենց աջակցությունը հայտնել նոր կառավարությանը, այսուհետ նախարարներին միայն ծաղիկներ ու սնունդ նվիրել», - ասել է վարչապետը։ Այս ամենը, ըստ վարչապետի, արվում է կոռուպցիան բացառելու համար: «Մենք կհետևենք, որպեսզի օրենքին ենթարկվեն բոլորը՝ անկախ զբաղեցրած դիրքից», - հայտարարել է վարչապետը։

Նշենք, որ 92-ամյա նոր վարչապետը երկրի վարչապետի պաշտոնը զբաղեցրել է նաև 1982-2003 թվականներին։

Միաժամանակ, Մալազիայում ոստիկանությունը, կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում նախկին վարչապետ Նաջիբ Ռազակի տնից առգրավել է փողերով, ոսկեղենով և այլ արժեքավոր իրերով 284 պայուսակ և 72 ճամպրուկ։

Քննիչները հաստատում են, որ Նաջիբի կողմնակիցները գողացված 4.5 միլիարդ դոլար են լվացել, որի մի մասը փոխանցվել է Նաջիբի բանկային հաշվին։

Նախկին վարչապետին և տիկնոջն արգելվել էДома экс-премьера Малайзии обыскала полиция դուրս գալ երկրից:

Հիշեցնենք, որ Նաջիբը պարտվել էր ընտրություններում։

 

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ