11  05  2018

Ցանկություն չունեմ. Տրանսպորտի, կապի և ՏՏ նախարարը՝ հետագա պաշտոնավարման մասին



ՀՀ տրանսպորտի, կապի և ՏՏ նախարար Վահան Մարտիրոսյանը կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց, թե ցանկություն չունի նախարարի պաշտոնում շարունակել աշխատանքը:

«Հարցը Նիկոլ Փաշինյանին ու իր կառավարությանը չի վերաբերում: Ես հարգում եմ Նիկոլ Փաշինյանի մոտեցումները, բայց գտնում եմ, որ ավելի շատ օգուտ կարող եմ տալ Հայաստանին ու պարտադիր չի նախարարի պաշտոնում», - նշեց նա:

Ինչ վերաբերում է ՀՀԿ-ին անդամակցությունը շարունակելուն, ասաց. Ժամանակը ցույց կտա: 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ