26 04 2018

Նիկոլ Փաշինյանը Կարեն Կարապետյանին բանակցությունների է հրավիրում

Նիկոլ Փաշինյանը Կարեն Կարապետյանին բանակցությունների է հրավիրում

Հայաստանում բողոքի ցույցերի կազմակերպիչ, ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն ապրիլի 26-ի հանրահավաքում դիմեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանին՝ նրան ապրիլի 27-ին, ժամը 12-ին «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում բանակցությունների հրավիրելով: Մինչ այդ, հյուրանոցը հռչակեց ժողովրդական բրենդ:

Պայմանը մեկն է. «Բանակցությունները ծայրից ծայր պետք է տեղի ունենան լրագրողների ներկայությամբ»:

Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով վարչապետի ընտրությանը, ասաց, «Կամ ես կընտրվեմ վարչապետ կամ Հայաստանում վարչապետ չի ընտրվի»:

Նիկոլ Փաշինյանն ապրիլի 27-ին և 28-ին հանրահավաքներ կանի համապատասխանաբար՝ Գյումրիում և Վանաձորում, իսկ Երևանում և Հայաստանի մյուս բոլոր շրջաններում դադարեցնում է բողոքի գործողությունները երկու օրով: «Գնացեք հանգստացեք, ապրիլի 29-ին, 30-ին և մայիսի 1-ին բողոքի աննախադեպ գործողություններ են լինելու»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ