11 04 2018

Վարորդները պրոբլեմ ունեն, կլուծեն, էդ ի՞նչ մի պրոբլեմ ա. Կարեն Կարապետյան



ԱԺ–Կառավարության հետ հարցուպատասխանի ժամին պատգամավոր Էդմոն Մարուքյանը, դիմելով վարչապետին, ասաց, որ ավարտվեց թնջուկը, թե ով կլինի վարչապետ. «Ի՞նչ թաքցնենք, մարդիկ հույսեր էին կապել ձեր հետ, ՀՀԿ-ն տեխնոլոգիա կիրառեց և մարդիկ այդ տեխնոլոգիային տրվեցին, և հիմա հիասթափվեցին, քանի որ սպասում էին, որ Դուք կլինեք վարչապետ»:

Էդմոն Մարուքյանը նաև հարցրեց ԵՏՄ-ի, ռուբլու թուլացման, հայ վարորդների աշխատանքը ՌԴ-ում խաթարելու մասին:

«Հիասթափություն կա, թե չէ,  դա Ձեր գնահատականն է»,- ասաց վարչապետը: Նշեց, թե ԵՏՄ-ին անդամակցումը ճիշտ էր:

Ինչ վերաբերում է վարորդների խնդիրներին, ասաց, խնդիր ունեն՝ կլուծեն:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ