06  12  2017

Վլադիմիր Պուտինը չորրորդ անգամ առաջադրվում է նախագահի պաշտոնին



ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է 2018 թվականի նախագահական ընտրություններին առաջադրվելու մտադրության մասին: Նախագահը հայտարարությունն արել է ԳԱԶ գործարանի աշխատակիցների հետ հանդիպման ժամանակ:

«Ռուսաստանն առաջ է ընթանալու, և այդ հարցում նրան ոչ ոք և ոչինչ չի կանգնեցնի»,- ասել է նա:

Պուտինն առաջին անգամ ՌԴ նախագահի պաշտոնը ստանձնել էր 2000 թվականին, 2004-ին վերընտրվել է այդ պաշտոնում։ 2008-2012թթ. եղել էր ՌԴ վարչապետ, իսկ 2012–ին նորից ընտրվել նախագահ։

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ