20  11  2017

Պարույր Հայրիկյանը հացադուլ սկսեց

Պարույր Հայրիկյանը հացադուլ սկսեց

«Ազգային ինքնորոշում միավորում» կուսակցության նախագահ Պարույր Հայրիկյանն անժամկետ հացադուլ է սկսել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի դիմաց:  ԿԸՀ գործունեությունը Հայրիկյանը համարում է հակասահմանադրական. Սահմանադրությունը փոփոխելու նպատակով ստորագրահավաք են ցանկանում սկսել, բայց ԿԸՀ-ն պնդում է, որ նման հնարավորություն չկա:

«Սահմանադրությամբ նախատեսված է, որ երեք նախաձեռնողներ կարող են Սահմանադրական փոփոխությունների կատարել՝ 200 000 քաղաքացիներ, ԱԺ-ն և նախագահը: Սակայն 200 000 քաղաքացիների հնարավոր չէ պատգամավորների նման կես ժամում հավաքել»,- ասաց Հայրիկյանը:

Պարույր Հայրիկյանը պնդում է, որ սահմանադրության մեջ կատարվող փոփոխության հարցը չափազանց կարևոր է, անգամ՝ 1991-ի սեպտեմբերի 21-ից կարևոր: «Հենց այդ իրավունքը կտրվի այս Սահմանադրությամբ՝ կնախաձեռնեք փոփոխություններ՝ հիմքում ունենալով մի բան՝ ՀՀ-ն դարձնել քաղաքացիների սեփականությունը, ոչ թե պատահական մարդկանց, օտար գործակալների կամ վզները հաստացրած օլիգարխների, դա ՀՀ քաղաքացիների սեփականությունն է»,- ասաց նա:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ