20  10  2017

Հայաստանի ԱԺ նախագահը Լեհաստանում էր, Լեհաստանի ԱԳ նախարարը՝ Հայաստանում



Հոկտեմբերի 20-ին Հայաստան է այցելել Լեհաստանի ԱԳ նախարար Վիտոլդ Վաշչիկովսկին։ Նրան ընդունել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։ Այնուհետև կայացել են բանակցություններ արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Վիտոլդ Վաշչիկովսկիի միջև: Բանակցություններին հաջորդեց նախարարների հայտարարությունները, որոնց ժամանակ խոսեցին հայ-լեհական կապերի, արցախյան հիմնախնդրի, հրադադարի խախտումների և այլնի մասին:

Նշենք, որ այս օրերին պաշտոնական այցով Լեհաստանում է Հայաստանի ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակությունը:

Հայտարարություններն առաջարկում ենք դիտել ամբողջությամբ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ