12  10  2017

Կառուցվածքային փոփոխություններ, համալսարանի լուծարում, արտաքին պարտքի մեծացում. Կառավարության նիստը



Հոկտեմբերի 12-ը կառավարության հերթական նիստի օրն է: Գործադիրի օրակարգում ներառված է 4ր հարց, որից 22-ը չզեկուցվող են, 2-ը՝ գաղտնի:

Կառավարությունը՝

Փոփոխություններ արեց նախկինում ընդունված մի շարք որոշումներում:

Կառուցվածքային փոփոխություններ արեց արդարադատության նախարարությունում:

Փոփոխություն արեց ջրային օրենսգրքում, «Ռազմաարդյունաբերական համալիրի մասին», «Ռազմական ոստիկանության մասին», «Այլընտրանքային ծառայության մասին» և այլ օրենքներում:

Փակեց Հայաստանի պետական ագրարային համալսարանի Ստեփանակերտի մասնաճյուղը:

Երկարաձգեց «65 ռազմական գործարան» փակ բաժնետիրական ընկերությանը տրված զենքի արտադրության լիցենզիայի գործողության ժամկետը:

Որոշում կայացրեց միասնական երթուղային ցանցի վերաբերյալ:

1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթած և Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած անձանց կողմից զբաղեցված բնակելի տարածքները սեփականաշնորհեց:

Հավանություն տվեց «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ առաջին էներգաբլոկը շահագործումից հանելուն և երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման ներդրումային պլանը և դրանից բխող միջոցառումների իրականացմանը:

«ԷՅ ԲԻ ԷՆՋԻՆԻՐԻՆԳ» և «ԱԱ ԹՐԱՔՍ» ՍՊԸ-ներին «Ալյանս» ազատ տնտեսական գոտու շահագործողի թույլտվություն տվեց:

Հավանություն տվեց «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնություն կառավարության միջև Հայաստանի Հանրապետության կառավարությանը պետական արտահանման վարկ տրամադրելու մասին» համաձայնագրի կնքման առաջարկությանը:

Երկարացրեց կառավարության և «Հայփոստ Թրասթ Մենեջմենթ» ՓԲԸ միջև հավատարմագրային կառավարման պայմանագրի ժամկետը:

Կառավարության օրակարգն ամբողջությամբ՝ այստեղ:

Նիստն առաջարկում ենք դիտել ամբողջությամբ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ