03  08  2017

Հիմնարկների լուծարում, խոշոր գույքի վաճառք, պայքար մոծակների և ծխելու դեմ. Կառավարության նիստը



Օգոստոսի 3-ը կառավարության հերթական նիստի օրն է: Օրակարգում ներառված էր 39 հարց, որոնցից 23-ը՝ չզեկուցվող:

Գործադիրը փոփոխություններ արեց իր մի շարք որոշումներում, հավանություն տվեց լաբորատոր համակարգի 2017-2019 թվականների զարգացման ծրագրին, «Արարատ գրուպ» ՍՊԸ-ին տվեց թմրամիջոցների և հոգեմետ նյութերի՝ պրեկուրսորների ներմուծման գործունեության իրականացման լիցենզիա, «Արփիմեդ» ՍՊԸ-ին տվեց հոգեմետ նյութերի արտահանման, ներմուծման և մեծածախ առևտրի գործունեության իրականացման լիցենզիա:

Հավանություն տվեց ծխելու դեմ պայքարի ռազմավարությանը և այդ ռազմավարության 2017-2020 թվականների միջոցառումների ծրագրին:

Լուծարեց «Օշական» մանկական վերականգնողական կենտրոն» և «Հատուկ պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերությունները

Փոփոխություններ արեց «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության մասին», «Հանրային ծառայության մասին», Որդեգրման մասին և այլ օրենքներում, լրացումներ արեց ընդերքի մասին օրենսգրքում:

Որոշեց գումար հատկացնել Ջերմուկ քաղաքի մոծակների դեմ պայքարելու համար:

Գումար հատկացրեց տարածքային կառավարման և զարգացան նախարարությանը՝ համակարգւչներ ձեռք բերելու համար, Վայոց Ձորևի մարզպետարանին՝ Շատին համայնքի մանկապարտեզի շենքի վերակառուցման համար:

«ԱՆԴ» ՍՊԸ-ին ապրանք ներկրելիս տվեց հարկային արտոնություններ:

Հիմնեց «Մեղրի» ազատ տնտեսական գոտի» փակ բաժնետիրական ընկերություն:

Ստեղծեց «Թվային Հայաստան» հիմնադրամ:

Օտարման հանեց ՀՀ տրանսպորտի և կապի նախարարութան շենքը:

Կառավարության նիստի օրակարգն ամբողջությամբ՝ այստեղ:

Նիստն առաջարկում ենք դիտել ամբողջությամբ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ