13 04 2024

ԵԱՏՄ-ն տնտեսական միավորում է՝ առանց որևէ քաղաքական և աշխարհաքաղաքական օրակարգի․ Փաշինյանը՝ ղազախական մամուլին

ԵԱՏՄ-ն տնտեսական միավորում է՝ առանց որևէ քաղաքական և աշխարհաքաղաքական օրակարգի․ Փաշինյանը՝ ղազախական մամուլին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել Ղազախստանի Egemen Qazaqstan և Казахстанская правда թերթերին: Լրագրողի այն հարցին, թե արդյոք ԵԱՏՄ անդամ երկրների ջանքերի համադրումը կարո՞ղ է ստեղծել տնտեսական համագործակցության ավելի կայուն մոդել՝ հարթելով աշխարհաքաղաքական բեկումները, Փաշինյանը պատասխանեց․

«ԵԱՏՄ-ն տնտեսական միավորում է՝ առանց որևէ քաղաքական և, հատկապես, աշխարհաքաղաքական օրակարգի։ Հայկական և ղազախական կողմերը հիմնականում կիսում են այս մոտեցումը և զարգացնում են փոխգործակցությունն այս տնտեսական միավորման շրջանակներում հենց այս տրամաբանությամբ։

Մենք շարունակում ենք զարգացնել փոխգործակցությունը մեր տնտեսական համագործակցության շրջանակներում՝ ձգտելով կանխել ԵԱՏՄ-ն քաղաքականացնելու ցանկացած փորձերը: ԵԱՏՄ-ն և նրա տնտեսական սկզբունքները չպետք է փոխկապակցվեն քաղաքական հավակնությունների հետ: Առևտրի և ինտեգրման հիմնական ազատությունները չեն կարող և չպետք է սահմանափակվեն քաղաքական նկատառումներով, ինչը կհանգեցնի միավորման հիմնարար սկզբունքների կորոզիայի»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ