23 03 2024

Երեկ եղել եմ Ոսկեպարում, բավականին բարդ վիճակ է. Սեյրան Օհանյան



Ես երեկ եղել եմ Ոսկեպարում, հանդիպել եմ Ոսկեպարի մեր հայրենակիցների հետ: Այս մասին Հրազդանում քաղաքացիների հետ տեղի ունեցած հանդիպման ժամանակ ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը:

«Բավականին բարդ վիճակ է, վչդովված է ժողովուրդը: Վրդովված է նրանից, որ ոչ թե թշնամի կա դիմցը, այլ վրդովված է նրանով, որ երկրի ղեկավարությունը գալիս է սահման և փոխանակ ոգևորի, փոխանակ համապատասխան պայմաններ ստեղծի մեր երկրի անվտանգությունը ամրապնդելու համար՝ վախեցնում է պատերազմով»,- նշեց նա:

Նշենք, որ հանդիպումը քաղաքացիների հետ տեղի է ունենում Հրազդանի Դրամատիկական Թատրոնում։ Մասնակցում են ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը, խմբակցության պատգամավորներ Իշխան Սաղաթելյանը, Լիլիթ Գալստյանը, Աննա Գրիգորյանը, Էլինար Վարդանյանը, Քրիստինե Վարդանյանը, Արթուր Խաչատրյանը և Աշոտ Սիմոնյանը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ