18 03 2024

Հայաստանի արտգործնախարարը Ալմա Աթայից եկած հյուրին ներկայացրել է Ալմա Աթայի հռչակագիրը



ՀՀ-ն գործադրում է բոլոր կառուցողական ջանքերը՝ պահ առաջ Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման և պայմանագրի ստորագրման համար։ Այս մասին Ղազախստանի ԱԳ նախարար Մուրատ Նուրտլեուի հետ համատեղ ասուլիսում ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։

«Խոսելով՝ տնտեսական հնարավորությունների մասին, մենք չենք կարող չխոսել տրանսպորտային և լոգիստիկ ենթակառուցվածքներից։ Եվ հետաքրքրական է, որ երկու երկրների համար էլ այս համատեքստում նոր հնարավորությունների բացահայտումը առանցքային ու կարևոր է։ Եվ ես հնարավորություն ունեցա նաև իմ գործընկերոջը ներկայացնել այդ տրանսպորտային նոր հնարավորությունների զարգացման մեր տեսլականը։ Դուք գիտեք «խաղաղության խաչմերուկի» մասին, մենք այսօր խոսեցինք դրա մասին՝ լոգիստիկ հնարավորություններ՝ հիմնված բոլոր երկրների ինքնիշխանության և իրավազորության հարգման վրա, հիմնված հավասարության և փոխադարձության սկզբունքների վրա»,- ասաց Միրզոյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ