01 03 2024

Կգա մի օր, որ մարտի մեկը բացի գարնան առաջին օր լինելուց, կնշվի նաև պետականության պահպանման օր․ Նարեկ Մանթաշյան

Կգա մի օր, որ մարտի մեկը բացի գարնան առաջին օր լինելուց, կնշվի նաև պետականության պահպանման օր․ Նարեկ Մանթաշյան

 

Հասարակական-քաղաքական գործիչ Նարեկ Մանթաշյանը ֆեյսբուքյան էջում գրում է․

«Այսօր մարտի 1-ն է...

Գարնանային սրացումներ են նկատվում իշխանության որոշ որոշների շրջանում, օրինակ.

Քաղաքացու վրա թքողը խոսում է քաղաքացու ազատ կամարտահայտումից, կամ քաղաքացու քվեի գողը, ով փոքրամասնության ընտրությամբ «պնդերեսությամբ» կարգվում է քաղաքապետ, խոսում է քաղաքացու քվեի պաշտպանությունից:

Հիմա էս մարդիկ, փոխանակ մարտի մեկի օրով, իրենց քաղաքական պապայի ձեռքը բռնեն, գնան քաղաքական պապիկի մոտ ու միասնաբար ներողություն խնդրեն զոհրի հարազատներից, որ մարդկանց տարել են հակասահմանադրական հավաքի, սադրել են պետությանը ու մարդկանց մահի պատճառ դարձել, շարունակում են լպիրշաբար խոսել:

Եվ ներղություն պիտի խնդրեն հայ ազգից իրենց արհավիրքների համար, որոնք պլանավորել էին իրակաացնել դեռ 2008-ին, սակայն պետության ուժեղ ձեռքը, գիտակցելով սպասվելիք արհավիրքը, ի պատիվ իրեն, պահեց հասարակական կարգը:

Կգա մի օր, որ մարտի մեկը բացի գարնան առաջին օր լինելուց, կնշվի նաև պետականության պահպանման օր!»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ