26 02 2024

Գուցե մի նոր ՊՊԾ գունդ նորից գրավեն․ Ստեփան Դանիելյան

Գուցե մի նոր ՊՊԾ գունդ նորից գրավեն․ Ստեփան Դանիելյան

Փախուստ իրականությունից. երբ արդեն ակնհայտ է դառնում, որը պարտիան տարված է, այլ ելք չի մնում, քան փորձել սեղանը շուռ տալ ու խառնել խաղը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը:

«Չեմ բացառում, որ տեղադրված ռումբերի մասին գնալով ավելի շատ տեղեկություններ կլսենք: Ռումբերը կարող են նաև պայթել, գուցե մի նոր ՊՊԾ գունդ նորից գրավեն:

Կհաջողվի արդյոք վատ «պարողին» փախչել շուռ տված խաղատախտակի մոտից, իսկ եթե անգամ այդ վատ «պարողին» դա հաջողվի, ում անգամ Ավարայրի ճակատամարտը, դասագրքերն ու Արարատ սարն է խանգարում, մենք ենք մնալու ջարդված խաղատախտակի մոտ»,- նշել է նա:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ