10 02 2024

Ինչո՞ւ Զելենսկին պաշտոնից հեռացրեց բանակի ղեկավարին․ մեկնաբանություն

Ինչո՞ւ Զելենսկին պաշտոնից հեռացրեց բանակի ղեկավարին․ մեկնաբանություն

Հանրային կառավարման մասնագետ Հովհաննես Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է

«Ուկրաինայի նախագահը բանակի ղեկավարին երեկ ազատեց: Ասում են տարաձայնությունը նոր համատարած զորակոչ անելու ծավալների մեջ է: Զելենսկին ասում է, պետք է դրական տրամադրված լինենք, որ հաղթենք՝ լայնածավալ զորակոչ անելուց խուսափում է: Բանակի ղեկավարը հակառակն էր ասում՝ համատարած զորակոչ, բանակը շատ մարդու կարիք ունի: Չնայած որ սա հավանական սցենար է, ամենահավանականը մնում է պոպուլիզմից դրդված քայլը: Վերջին հարցումներով բանակի ղեկավարը երկրի նախագահից շատ ավելի մեծ հեղինակություն ունի: Իսկ քանի որ ավտորիտար պոպուլիստները չեն կարող սա հանդուրժել՝ պետք է վերացնեն մրցակցին: Իմ համոզմամբ, սա Ուկրաինայի համար վատ հետևանքներ է ունենալու, ի լրումն արդեն սկսված պրոցեսների: Այս նույն պատկերը բոլոր ոլորտներում տիրում է Հայաստանում, ամենուր պետական մարմինները ղեկավարում են մարդիկ, որ հանրային ճանաչում չունեն և/կամ միջակ կարողությունների տեր մարդիկ են: Պատճառը պարզ է շատ, ավտորիտար պոպուլիստները չեն կարող հանդուրժել իրենցից ուժեղներին և հատկապես իրենցից առավել հեղինակավորներին: Իսկ նման կառավարում ունեցող երկրները միշտ էլ ձախողում են, պատմությունը այլ երկրների դեպքում հաջողությունների օրինակներ չունի»,- նշել է նա:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պաշտոնանկ է արել ԶՈՒ գլխավոր հրամանատարին։ Վալերի Զալուժնիին փոխարինել է ցամաքային զորքերի հրամանատար, գեներալ-գնդապետ Ալեքսանդր Սիրսկին: Նախօրեին հայտնի դարձավ, որ նախագահը պաշտոնից ազատել է նաև ԶՈՒ ԳՇ պետ Սերգեյ Շապտալային և նշանակել գեներալ-մայոր Անատոլի Բարգիլևիչին։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ