05 02 2024

Արցախը մեր անցյալի և ապագայի մասին մտածելու լավագույն տեղն է․ Փաշինյանը՝ 2020-ի գարնանը



2020 թվականի մայիսի 22-ին Շուշիում տեղի ունեցած Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի երդմնակալության արարողության ընթացքում Նիկոլ Փաշինյանը հայտարարում է․ «Տարիներ առաջ, դեռևս ընդդիմադիր պատգամավորի կարգավիճակում, Արցախ կատարած մի այցի ժամանակ այսպիսի հայտարարություն եմ արել «Արցախը մեր անցյալի և ապագայի մասին մտածելու լավագույն տեղն է և սրա համար, իմ կարծիքով, գոյություն ունի շատ կոնկրետ պատճառ։ Արցախը մեր հայրենիքի միակ հատվածն է, որտեղ մեզնից յուրաքանչյուրի տեսադաշտը կարող է լինել անսահմանափակ։ Մեր հայրենիքի միակ հատվածն է Արցախը, որտեղից առանց հատուկ տեխնիկական ջանքերի կարելի է տեսնել հորիզոնը, որովհետև այստեղ լեռները մեզ չեն փակում աշխարհից և այստեղից երևում է անվերջանալի հորիզոնը»»։

Դրանից ընդամենը ամիսներ հետո Շուշին Նիկոլ Փաշինյանի համար ոչ թե հորիզոններ բացող քաղաք էր, այլ, արդեն, «դժբախտ ու դժգույն»։

3 տարի հետո մեզ պետք չեկավ նաև ամբողջ Արցախը՝ մեր անցյալի ու ապագայի մասին մտածելու տեղը։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ