01 02 2024

Կառավարությունը ոչ թե փոխում է Սահմանադրությունը, այլ «ժողովրդին առաջարկում է փոխել Սահմանադրությունը»․ Փաշինյան

Կառավարությունը ոչ թե փոխում է Սահմանադրությունը, այլ «ժողովրդին առաջարկում է փոխել Սահմանադրությունը»․ Փաշինյան

Հանրային ռադիոյի եթերում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարց ուղղվեց․ «Երրորդ հանրապետությունը ձևավորվել է Անկախության հռչակագրի հիման վրա․ Դուք առաջարկում եք նոր Սահմանադրություն նո՞ր՝ չորրո՞րդ հանրապետության համար»։

«Դա գաղափարներից մեկն է»,- պատասխանեց Փաշինյանը։

Նա միևնույն ժամանակ նշեց, որ իր կառավարությունը ոչ թե փոխում է Սահմանադրությունը, այլ «ժողովրդին առաջարկում է փոխել Սահմանադրությունը»։

Փաշինյանը նաև հայտարարեց, թե ժողովուրդը պետք է որոշի հարցը՝ քվեարկությամբ, իսկ իրենք հանրաքվեն չեն կեղծի։

Նիկոլ Փաշինյանը հստակ չպատասխանեց հարցին, թե Ադրբեջանի ճնշումներո՞վ են արդյոք պայմանավորված Սահմանադրության փոփոխությունները։ Ասաց միայն, որ այդ մասին շատ են խոսում։

Հիշեցնենք՝ այսօր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հստակ հայտարարել էր՝ խաղաղություն Հայաստանի հետ կլինի այն դեպքում, երբ Հայաստանը փոխի իր Սահմանադրությունը։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ