26 01 2024

Մոսկվան վճռական ներդրում ունի Հայաստանի պարտությունը կանխելու գործում. Զախարովա

Մոսկվան վճռական ներդրում ունի Հայաստանի պարտությունը կանխելու գործում. Զախարովա

Մոսկվան մնում է Երևանի գործընկերը և վճռական ներդրում ունի 2020թ․-ին տեղի ունեցախ ռազմական գործողությունների դադարեցման և նույնիսկ ավելի ծանր վիճակի՝  Հայաստանի պարտությունը կանխելու գործում։ Այս մասին հունվարի 26-ին կայացած ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Մոսկվան պատրա՞ստ է գործընկեր դառնալ Երևանի՝ ականապատ դաշտերի նոր քարտեզները Բաքվին փոխանցելու հարցում։

«Միևնույն ժամանակ, մենք միշտ մեծ ուշադրություն ենք դարձրել հայ-ադրբեջանական կարգավորման հումանիտար խնդիրներին։ Ռուսաստանը ակտիվ օգնություն է ցուցաբերել ռազմագերիների, կալանավորների փոխանակմանը, անհայտ կորածների որոնմանը, ականապատ դաշտերի քարտեզների փոխանցմանը։ Մենք պատրաստ ենք շարունակել ջանքերը, որոնք հանգեցնում են Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հաստատմանը»,- ասել է նա։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ