26 01 2024

Եթե իշխանությունն ասում է, որ Սահմանադրություը լեգիտիմ չէ, ապա իրենք ևս լեգիտիմ չեն. Գոհար Մելոյան



Ունենք իրավիճակ, որ երկրի արտաքին գործերի նախարարն է հաստատում, որ Ադրբեջանը բանակցություններում առաջ է քաշում ՀՀ Սահմանադրության փոփոխությունը: Այս մասին «Այլընտրանքային նախագծեր» խմբի «Ի՞նչ ուղերձ ենք հղում հասարակությանը» թեմայով քննարկման ժամանակ ասաց սահմանադրագետ Գոհար Մելոյանը:

«Եթե այս Սահմանադրությունը լեգիտիմ չէ, ապա լեգիտիմ չեն նաև այս իշխանությունները: Մեր Սահմանադրությունը մեր երկրի հիմնաքարային փաստաթղթերից է, դրա անկյունաքարային դրույթները չեն կարող փոփոխվել»,-ասաց նա:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ