19  06  2017

Հայ-ռուսական զինված ուժերի միացյալ զորախմբի մասին համաձայնագիրը՝ ՌԴ նախագահի սեղանին

Հայ-ռուսական զինված ուժերի միացյալ զորախմբի մասին համաձայնագիրը՝ ՌԴ նախագահի սեղանին

Ռուսաստանի կառավարությունը հավանություն է տվել «Հայաստանի զինված ուժերի և Ռուսաստանի զինված ուժերի միացյալ զորախմբի մասին համաձայնագրին»: Ինչպես տեղեկացնում է Русарминфо-ն,  այն ներկայացվել է ՌԴ նախագահի և խորհրդարանի վավերացմանը: Հիշեցնենք, որ համաձայնագիրը ստորագրվել է 2016 թվականի նոյեմբերի 30-ին Մոսկվայում՝ ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի հերթական` 71-րդ նիստի շրջանակներում, որին մասնակցում էր ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը: Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարների հանդիպման ընթացքում ստորագրվեց   հիշյալ համաձայնագիրը: Այնուհետև տարաբնույթ մեկնաբանություններ հնչեցին:  Foreign Policy պարբերականը, օրինակ, գրեց, որ Հայաստանը կարող է դրամայի բեմահարթակ դառնալ, որը ծավալվում է մեղմ և կոշտ ուժերի միջև: Համաձայնագրով Ռուսաստանը «իբր Հայաստանին պաշտպանելու համար իր զինված ուժերն օրինականորեն օգտագործելու հնարավորություն կստանա»: Հեղինակը նշում է, թե այն փաստը, որ Ռուսաստանը Հայաստանին ավելի մոտ է ձգում՝ Ադրբեջանում ոմանց վշտացնում է, որտեղ մի շարք օրենսդիրներ խնդրում են վերանայել Ռուսաստանի հետ սերտ հարաբերությունները: Հայաստանի ՊՆ-ն մեկնաբանել էր  համաձայնագիրը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ