05 12 2023

Ալավերդիում ոստիկանները բերման ենթարկեցին բողոքի ակցիայի մասնակիցներին

Ալավերդիում ոստիկանները բերման ենթարկեցին բողոքի ակցիայի մասնակիցներին

Ալավերդու համայնքապետարանի դիմաց կարմիրբերետավորները քիչ առաջ սկսեցին բերման ենթարկել բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիներին:

Քաշքշուկ սկսվեց կարմիրբերետավորների և քաղաքացիների միջեւ:

Նշենք, որ այսօր Ալավերդի խոշորացված համայնքի ավագանու 27 անդամից 14-ը կայացած քվեարկությամբ անվստահություն հայտնեց համայնքի ղեկավար, «Ապրելու երկիրը» ներկայացնող Արկադի Թամազյանին: Գաղտնի քվեարկությամբ համայնքապետ ընտրվեց ավագանու ՔՊ խմբակցության ղեկավար, Շնողի նախկին համայնքապետ Դավիթ Ղումաշյանը։

Առավոտից համայնքապետարան էին բերվել ոստիկանական մեծ ուժեր: Ավագանու նիստից հետո քաղաքացիները բողոքի ակցիա են իրականացնում համայնքապետարանի դիմաց:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ