08 11 2023

Արցախյան հակամարտությունը չի ավարտվել. Սեյրան Օհանյան

Արցախյան հակամարտությունը չի ավարտվել. Սեյրան Օհանյան

«Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Արցախյան հակամարտությունը չի ավարտվել։ Ադրբեջանն իր  հանցագործ կեցվածքով այն ավելի խորացրեց։ Ու թեև բոլորս մեծ ցավ  ենք ապրում  այսօր, սակայն ցավն անտրտունջ տանելը քիչ է․ պետք է պայքարել։

Ոչ ոք չի կարող զրկել հողը մայրությունից։

Ոչ ոք չի կարող զրկել մեզ մեր Մայր հողից։

Նա սպասում է մեզ։

Եվ մենք ամեն ինչ պետք է անենք, որպեսզի վերադառնանք Արցախ՝ տիրոջ կարգավիճակով։ Իսկ դրա համար հայ ժողովրդի միասնական կամքն ու գործողությունները, հայկական երկու պետությունների ամբողջ ներուժը կիրառելը և միջազգային ընդունված ձևաչափով բանակցային գործընթացի արագ վերականգնումը այլընտրանք չունեն։

Դանդաղելը կամ հապաղելը շատ վտանգավոր է ու կործանարար»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ