11 10 2023

Տիգրան Ավինյանի երդմնակալությանը լրատվամիջոցներին թույլ չեն տա մասնակցել

Տիգրան Ավինյանի երդմնակալությանը լրատվամիջոցներին թույլ չեն տա մասնակցել

Հոկտեմբերի 13-ին տեղի կունենա Երևանի նորընտիր քաղաքապետ Տիգրան Ավինյանի երդման հանդիսավոր արարողությունը: Միջոցառումը կհեռարձակվի առցանց՝ Երևանի քաղաղաքապետարանի պաշտոնական կայքով, ֆեյսբուքյան էջով և յութուբյան ալիքով:
Հաշվի առնելով հյուրերի մեծաթիվ քանակն ու տեղում ԶԼՄ-ների աշխատելու տեխնիկական հնարավորությունները՝ լուսաբանման համար խնդրում ենք օգտվել պաշտոնական հեռարձակումից:

Երդմնակալության ընթացքում ԶԼՄ-ների մուտքը քաղաքապետարանի վարչական շենք նախատեսված չէ վերը նշված պատճառով, սակայն լրատվամիջոցներին կտրամադրվի երդմնակալությունից տեսանյութեր և լուսանկարներ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ