04 10 2023

Ձեր պատասխանից գո՞հ եք, նորից հիմք եք տալիս Ադրբեջանին պաշտպանվելու. Արմեն Ռուստամյան



Փաստերը փոխել հնարավոր չէ, Հայաստան պետության առկայության պայմաններում տեղի ունեցավ հայերի ցեղասպանություն, Դուք միայնակ թողեցիք Արցախին: Այս մասին հարց ուղեց Փաշինյանին «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը:

Ասել, որ մենք Լեռնային Ղարաբաղին մենակ ենք թողել, դա հնարավոր ամենաանարդար մեղադրանքն է, որ կարող է հնչել: Հարցին ի պատասխան ասաց Նիկոլ Փաշինյանը։

«Իմ վերլուծությունն այն է, որ Լեռնային Ղարաբաղն այս ընթացքում՝ բլոկադայից առաջ և ինքնապաշտպանության առումով որևէ բանի պակաս չի ունեցել։ Ես չեմ ասել, որ չենք միջամտելու Ղարաբաղում ռազմական գործողություններին, ես ասել եմ, որ ռազմական գործողությունների մեջ նպատակը ՀՀ-ին ներքաշելն է, և մենք չենք ներքաշվելու» , - ասաց նա:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ