23 09 2023

Պետք է մենք մեր մեջ ուժ գտնենք և այս մարդկանցից ազատվենք․ Մայր Աթոռի դիվանապետ



«Վերջ ի վերջո, պետք է հասկանալ՝ այս երկրում իշխանություններ գոյություն ունե՞ն։ Այս երկրում ոստիկանությունը գոյություն ունի միայն նրա համար, որ այլախոհությո՞ւնը ճնշի, թե՞ ոստիկանությունը, իրավապահ համակարգը պետք է որոշակիորեն կոչված լինի նախ գույքագրելու, ֆիքսելու այն բոլոր անձերին, ուժերին, որ վնասում են քո ինքնությանը, քո ազգային պետություն կերտելու գաղափարն աղճատում են, խոչընդոտում են։ Քանի դեռ իրավապահ համակարգը, պետությունը, իշխանություններն այս գիտակցությունը չեն դրսևորելու, եկեղեցին իր ներքին ռեսուրսներով չի կարող հասարակական բոլոր պրոցեսները վերահսկել և համարժեք արձագանքել։ Ուղղակի չունի այդ գործիքը»,- «Շողակաթ» հեռուստաընկերության եթերում ասել է Մայր Աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը։

«Ի՞նչ են անում իշխանությունները աղետները կանխելու համար, ուղղակի վեր են կենում ու հայտարարում, թե այսօր Արցախի հայության կյանքին այս րոպեին սպառնացող վտանգ չկա՞։ Դուք երևի տեսաք հայտնի անձի հարցազրույցը, որտեղ ասում է՝ այս պահին Արցախի հայության կյանքին սպառնցող անմիջական վտանգ չկա։ Ուզում եմ հարցնել՝ ի՞նչ գտես, ի՞նչ գիտես, որ չկա, երբ տակավին գոյություն ունեն հազարավոր անհետ կորածներ։ Մենք մինչև հիմա չգիտենք ինչքան կորուստ ունենք, գյուղեր կան, որոնց բնակիչների վերաբերյալ բացարձակ տեղեկություն չունենք, ի՞նչ գիտենք իրենց կյանքին վտանգ սպառնում է, թե ոչ, ո՞ւմ ջրաղացին ենք մենք ջուր լցնում։ Հիմա էս վիճակում մարդիկ ինչպե՞ս կառավարեն հույզերը»,- ասել է նա։ 

«Այս իշխանությունները վերջապես պետք է սթափվեն, իրենց ղեկավարի ղեկավարությամբ և թողնեն հանգիստ այս ժողովրդին։ Դա հենց ավետարանից է, չար գործողություններով աչքի ընկնող մարդու հեռանալը։ 

Գնացել են ոճրագործության, և Արցախը թե՛ դե ֆակտո, թե՛ դե յուրե դարձրել են ադրբեջանական, և դա ճանաչել է Հայաստանի իշխանությունը։ Այն մարդիկ, որ ամուր կպած են այդ հողին, երբեք չեն համաձայնելու, որ Արցախը կլինելու է ադրբեջանական։ Երբեք չեն համաձայնելու, և պետք է այդ ուղղությամբ աշխատել։ Եկեղեցին երբեք չի կարող համակերպվել այդ իրողության հետ, թե Արցախն ադրբեջանական է։ Բայց եկեք ու տեսեք, որ այն անձինք, որոնք այսօր ներկայացնում են ՀՀ-ն, ճի՛տ հակառակը, չեն կարող պատկերացնել, որ Արցախը լինելու է հայկական։ Այս պայմանների մեջ միակ բանը, որ պետք է անել, պետք է ձերբազատվել այս մարդկանցից, որպեսզի գան այն մարդիկ, որոնք ակնհայտորեն պատրաստ են պաշտպանելու Հայաստանի ազգային շահերը»,- ասել է սրբազանը։

Տեր Արշակ արքեպիսկոպոսի խոսքով, Արցախում մարդիկ հուսաբեկության մեջ են․  «Ունենաս այսպիսի իշխանություն ու հուսախաբ չլինե՞ս։ Ինձ մոտ պատկերացում է, որ մարդիկ ողբերգության իրական մասշտաբն ու ծավալը չեն պատկերացնում։

Պետք է մենք մեր մեջ ուժ գտնենք, որ այս մարդկանցից ազատվենք։ Հրաժարվենք, ճանապարհենք այդ մարդկանց։ Եթե վիրահատական սեղանի վրա պառկած մարդը բժշկի միջամտությունից ուղղակի մահանում, է մենք չենք մտածում, չէ՞ հաջորդ բժիշկն ով է լինելու, որ գա փրկի։ Մենք մտածում ենք մի բան անենք, որ բժիշկը էդ մարդուն մահվան չհասցնի․ հեռացնենք ուղղակի մահամերձ հիվանդից, հետո մտածենք ով կգա փրկի։ Բայց անզեն աչքով տեսնում ենք, որ էս մարդը ուղղակի հիվանդին հրում է դեպի մահ, հիվանդը ցանկանում է ապրել, նրան հրում է մահ»։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ