23 09 2023

Հատուկ այն մարդկանց համար, որոնք անընդհատ հարցնում են՝ բայց ո՞վ է գալու սրանց տեղը. Կարեն Քոչարյան

Հատուկ այն մարդկանց համար, որոնք անընդհատ հարցնում են՝ բայց ո՞վ է գալու սրանց տեղը. Կարեն Քոչարյան

Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանն իր ֆեյսբության էջում գրել է.

«ՀԱՏՈՒԿ ԱՅՆ ՄԱՐԴԿԱՆՑ ՀԱՄԱՐ, ՈՐՈՆՔ ԱՆԸՆԴՀԱՏ ՀԱՐՑՆՈՒՄ ԵՆ

«ԲԱՅՑ Ո՞Վ Է ԳԱԼՈՒ ՍՐԱՆՑ ՏԵՂԸ»

Հարգելի տիկնայք և պարոնայք,

եթե մարդը ցանկացած պաշտոնում կամ աշխատավայրում չի կարողանում աշխատել, կատարել իր անմիջական պարտականությունները, տապալում է ամեն ինչ, ինչպե՞ս են վարվում այդ մարդկանց հետ: Չեմ կարծում, որ պարբերաբար սխալ ախտորոշում  կատարած կամ օպերացիաների ընթացքում մարդ սպանած բժշկին հեռացնելուց առաջ, ձեզ մոտ հարց առաջանա, բա ո՞վ է նրա փոխարեն աշխատելու: Անգրագետ և երեխային ծեծող ուսուցչին աշխատանքից հեռացնելուց առաջ, երևի միշտ ձեզ տանջում է այդ հարցը. «Բա ով է գալու այդ անգրագետի փոխարեն»: Իր զինվորներին մենակ թողած և ռազմադաշտից փախած կամ զինվորի մեջքից կրակող հրամանատարին պաշտոնից հեռացնելուց առաջ դուք երևի միշտ մտածում եք, որ «խեղճ հարիֆն ինչ աներ» և, որ ամենակարևորն է՝ ով է գալու նրա տեղը:

Փորձեք այս հարցերին պատասխանել ինքներդ Ձեզ, կանգնելով հայելու առաջ և նայելով Ձեր իսկ աչքերի մեջ... և կհասկանաք, որ էլ երբեք այդ հարցը չեք տա..., եթե իհարկե դեռ մարդ եք մնացել և ունեք բանականություն»:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ