22 09 2023

Անդրանիկ Թևանյանը հանրահավաքում ընթերցեց գործադուլին միացած ընկերությունների ցանկը

Անդրանիկ Թևանյանը հանրահավաքում ընթերցեց գործադուլին միացած ընկերությունների ցանկը

 

«Մեր գործողությունների գլխավոր ուղղությունը հետևյալն է․ Արցախի ու Հայաստանի անվտանգության ապահովման համար կարևորագույն նախապայման է Հայաստանի իշխանության փոփոխությունը։ Սա ինչու եմ կրկնում, որովհետև գիտեմ, որ կան մարդիկ, ովքեր արդարացիորեն պահանջում են կամ խնդրում կամ հարցնում, թե ինչ կարելի է անել այսօր Արցախում գտնվողների համար։ 

Մենք մեզ համար որպես այլընտրանքային իշխանություն ծրագրեր, խնդիրներ ենք ձևերպում ու լուծումները պատկերացնում, բայց Արցախին օգնելու համար պետք է իշխանությունը գործողություն անի, որովետև իշխանությանն է պատկանում այդ դերակատարումը։ Ու քանի որ մենք հնարավորություն չունենք այդ գործողությունները կատարելու, դրա համար ենք ասում, որ մեր գլխավոր խնդիրն այստեղ իշխանափոխություն իրականացել է։ Եվ դատելով ամենից՝ մենք մեր հետևողական ջձանքերով հասնելու ենք նպատակին, որ փրկենք արցախահայություանը, Հայաստանին ապահովենք զարգացում»,- Հանրապետության հրապարակում հանրահավաքի ժամանակ հայտարարեց Անդրանիկ Թևանյանը։

Նա ասաց, որ Նիկոլ Փաշինյանն ամբողջ աշխարհի համար է դուրս գրվել։

Անդրանիկ Թևանյանն ասաց, որ գործադուլի կոչին միացել են բազմաթիվ ընկերություններ և ընթերցեց անունները․

  • Bagel Shop 
  • Anriva Tour
  • Areal Travel
  • Vol1
  • Any Wish Tour
  • Hayat Project
  • MonAngel shoes
  • Hair by Narek
  • Drakht Restaurant
  • 1896.evn
  • Bzbzik toys
  • Sam Travel
  • Teli Armenia
  • Pinata Armenia
  • Pregomesh
  • Նարեկածին/Narekatsin
  • EY Armenia
  • GG 
  • Sintra Cafe & Restaurant
  • MURADiAN
  • Մանրուք, Մարջան, Ապարանջան
  • HellasLab Հունագիտության կենտրոն
  • FAINA

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ