19 09 2023

8 ամսից ավել մարդկանց սովի մատնելուց հետո, հիմա էլ սկսել են կրակել. Տաթևիկ Հայրապետյան

8 ամսից ավել մարդկանց սովի մատնելուց հետո, հիմա էլ սկսել են կրակել. Տաթևիկ Հայրապետյան

Ադրբեջանի հարցերով փորձագետ Տաթևիկ Հայրապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Ստացվող տեղեկությունների համաձայն` Ադրբեջանը հրետանակոծում է Արցախի տարբեր քաղաքներ։

Սա այն բանից հետո, երբ Արցախի իշխանությունները բազմաթիվ զիջումների գնացին իրավիճակը դեէսկալացիայի տանելու համար։

ԱՄՆ պետդեպի պաշտոնյան օրեր առաջ ասել էր, որ Բաքվին նախազգուշացրել են, որ ռազմական գործողություններն անընդունելի են։ Բայց քանի որ Ալիևը չի տեսնում գործողությունների վտանգ ԱՄՆ֊ի կողմից, հանգիստ արհամարհում է նախազգուշացումները։

8 ամսից ավել մարդկանց սովի մատնելուց հետո, հիմա էլ սկսել են կրակել...»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ