04 09 2023

Հանրությանը հայտնի մտավորականների կոչը՝ ընտրողներին ու հանրությանը



«Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանը ֆեյսբուքյան էջում հրապարակել է տեսանյութ, որտեղ հանրությանը հայտնի տասնյակ մտավորականներ կոչ են անում քվեարկել «Մայր Հայաստան» դաշինքի օգտին․

«Եթե դու եկեղեցիդ չես ուրացել, ուրեմն մենք հարազատ ենք

Եթե դու զինվորիդ չես ուրացել, ուրեմն մենք եղբայր ենք

Եթե դու Արցախը չես ուրացել, ուրեմն մենք արյունակից ենք

Եթե դու երկրի սահմանները չես սակարկում, ուրեմն մենք մերձավոր ենք

Եթե քո ուսուցիչները Մաշտոցն ու Կոմիտասն են, ուրեմն մենք նույն շարքերում ենք

Եթե քո հրամանատարները Անդրանիկ ու Նժդեհն են, ուրեմն մենք նույն դիրքերում ենք

Եթե դու ազգիդ դատը չես ուրացել, ուրեն մենք նույն պապերի ժառանքգներն ենք»։

Տեսանյութին կից Անդրանիկ Թևանյանը գրել է․  «Մտավորականը նախևառաջ քաղաքացիական բարձր գիտակցութուն ունեցողն է: Մենք այդպիսի մտավորականներ ունենք: Ես հպարտ եմ, որ միասին ենք»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ