02 09 2023

Արցախի կառավարման համակարգում փոփոխությունները պետք է դրական դիտել․ Սեյրան Օհանյան



 

 

«Հիմա, երբ Արցախում փոփոխություններ են տեղի ունենում կառավարման համակարգում, դա պետք է նայել դրական տեսանկյունից։ Արցախում այսօր տեսնում ենք նաև կառավարման համակարգում որոշակի խնդիրներ, անհամաձայնութուններ քաղաքական էլիտայի գործողություններում։ Եվ այդ առումով եթե ինչ-որ փոփոխություն է տեղի ունենում, պետք է դրական տեսանկյունից նայել»,- Հայաստանում Արցախի հանրապետության ներկայացուցչության դիմաց լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանը։

Նա ասաց, որ Արցախի խնդրի լուծման առումով պետք է ռազմավարություն մշակել։ Այս առումով անհրաժեշտ համարեց, որ այսօր՝ սեպտեմբերի 2-ին Երևանում տեղի ունենալիք հանրահավաքը բեկումնային լինի՝ պարտությունների, անհաջողությունների շարանը կանգնեցնելու և ռազմավարություն մշակելու, Արցախի ինքնորոշման իրավունքը առաջ տանելու առումով։

«Ադրբեջանի նպատակը Արցախը հայաթափելն է, իսկ հեռահար նպատակը Հայաստանի չգոյությունն է։ Դրա համար պետք է ռազմավարություն մշակել, որ կարողանանք այս վիճակից դուրս գալ հօգուտ հայկական շահի»,- ասաց Սեյրան Օհանյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ