31 08 2023

Արցախում մարդիկ սովամահ են լինում, դուք Կարապի լճում տժժում եք․ քաղաքացին՝ Ավինյանին

Արցախում մարդիկ սովամահ են լինում, դուք Կարապի լճում տժժում եք․ քաղաքացին՝ Ավինյանին

Այսօր հերթական միջադեպն է գրանցվել Երեւանի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածու Տիգրան Ավինյանի եւ քաղաքացու միջեւ:

Քաղաքացին դիտարկում արեց, թե ինչու են նման կարգախոս ընտրել, միթե իրենք չեն տեսնում մայրաքաղաքի խնդիրները, ինչին ի պատասխան Ավինյանը սկսեց թվարկել այն բարեկարգումները կամ շինարարությունները, որոնք արվել են քաղաքացիների տեղեկացնելով:

Կինը ասաց, որ Ավինյանի քաղաքական թիմի մեղքերը շատ են, սակայն մի հարց ցանկանար բարձրաձայնել. «Հիմա դուք Երեւանը բարեկարգում եք նրա համար, որ դարձնեք Իրեվան ու հանձնեք թուրքի՞ն»:

Ավինյանը նրան ի պատասխան ասաց, որ թուրքին նվիրելու բան իրենք չունեն, ինչին ի պատասխան կինը ասաց. «Արդեն նվիրել եք, չէ՞: Արցախում մարդիկ սովամահ են լինում, դուքերկու օր առաջ Կարապի լճում տժժում էիք»:

Ավինյանը հակադարձեց, որ իրեն թող Արցախից դասեր չտան, ինքը պատերազմի ողջ ընթացում այնտեղ է եղել, իսկ իր եղբարը Ստեփանակերտում վիրահատություններ է արել:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ