14 08 2023

Ընդդիմությունը բոլոր լուծումները տեսնում է միայն իշխանափոխության միջոցով․ Արտակ Զաքարյան



ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի կալանավորման ժամկետը ևս երկու ամսով երկարացնելու միջնորդության քննությունը կրկին հետաձգվեց։ Խնդիրն այն է, որ միջնորդությանը քննիչի կողմից կցված տեսագրությունների 9 սկավառակներից Արմեն Աշոտյանը ՔԿՀ-ում կարողացել է ծանոթանալ միայն մի մասին։

«Մեր երկրում վաղուց իրավունքը ոտնահարված է այն աստիճանի, որը ցանկացած գործընթաց ստորադասվում է քաղաքական շահերին ․ մարդու իրավունք, ազատություն հասկացությունները Հայաստանում վաղուց արդեն ենթարկվել է  քաղաքական նպատակահարմարությունների։ Այս իշխանությունները նպատակահրամ են գտել, որ Արմեն Աշոտյանը, ինչ-որ շինծու պատրվակով , ինչպես իրավաբաներն են ասում՝ հոգեբույժների համար անհասկանալի թեմայով   կալանավորվի և  ազատազրկվի։ Եթե արդարադատություն իրականացվի վստահ Արմեն Աշոտյանին ոչ միայն ազատ կարձակեն, այլև  2 ամսվա կալանքի համար գոնե պարտավորված կլինեն ներողություն խնդրել»,-դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խորհրդի անդամ Արտակ Զաքարյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ