09 08 2023

Ոչ թե կոռուպցիա, այլ․․․ նվեր․ Ավետիք Իշխանյանի գրառումը

Ոչ թե կոռուպցիա, այլ․․․ նվեր․ Ավետիք Իշխանյանի գրառումը

Ավետիք Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Նախկին պատմության ուսուցիչ, 80-ից 100 հազար դրամ աշխատավարձ ստացող, կոռուպցիայի դեմ անխոնջ պայքարող, քպ անդամ, այսօր ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, որպես նվիրատվություն ստացել է 105 000 դոլար։
Հիշեցի 90-ականների մի իրական պատմություն։
1990թ․ Գերագույն Խորհրդի ընտրություններից կարճ ժամանակ անց,նիստերի դահլիճում ՀԿԿ Կենտկոմի առաջին քարտուղար Վլադիմիր Մովսիսյանը հանդիպում է «արդարության» հայտնի մարտիկ Խաչիկ Ստամբոլցյանին։ Վերջինս ԳԽ նիստի էր եկել շքեղ կոստյումով։ Վլադիմիր Մովսիսյանը զարմանքով դիմում է Խաչիկ Ստամբոլցյանին․
-Խաչի՞կ, այդ շքեղ կոստյումը քեզ որտեղի՞ց։
Հետևում է Խաչիկ Ստամբոլցյանի պատասխանը․
-Նվեր եմ ստացել։
Վլադիմիր Մովսիսյանը ժպտալով ասում է․
-Է՛, մենք էլ էինք նվեր ստանում, բա ի՞նչ էիք մեզ հայհոյում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ