01 08 2023

Ալիևը պատերազմում հաղթելն իր կյանքի առաքելությունն է համարում

Ալիևը պատերազմում հաղթելն իր կյանքի առաքելությունն է համարում

Պատերազմում հաղթելն իմ կյանքի կամ գոնե քաղաքական կյանքի առաքելությունն էր, և ես այն հաջողությամբ իրագործեցի։ Այս մասին Euronews-ին տված հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը։

«Մենք հաղթեցինք պատերազմը։ Մենք վերականգնել ենք արդարությունը, վերականգնել ենք մեր տարածքային ամբողջականությունը։ Եվ հիմա մենք խոսում ենք խաղաղության մասին: Եթե ​​Հայաստանը խաղաղություն է ուզում, մենք դրան կհասնենք, քանի որ մենք տարածքային պահանջներ չունենք Հայաստանից, և չենք ուզում, որ նրանք տարածքային պահանջներ ունենան մեր նկատմամբ», - ասել է նա։

«Ես նկատի ունեմ, որ մարդիկ, ովքեր ապրում են Ղարաբաղում, այն ​​տարածքում, որը ժամանակավորապես վերահսկվում է ռուս խաղաղապահների կողմից, գտնվում են Ադրբեջանում։ Նրանք ստիպված կլինեն ընտրություն կատարել՝ մնալ այստեղ՝ ապրելու որպես մեր քաղաքացիներ և ազգային փոքրամասնություն, կամ հեռանալ»,- նշել է Ալիևը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ