15 06 2023

Իշխանությունները փորձում են լռեցնել ընդդիմադիրներին, որպեսզի դաշտում վախի մթնոլորտ ստեղծվի․ Գառնիկ Դանիելյան



«Իշխանությունները փորձում են լռեցնել ընդդիմադիրներին, որպեսզի դաշտում վախի մթնոլորտ ստեղծվի․․․Այս ամենն իրենց մոտ չի ստացվելու: Այս իշխանությունների ժամանակը շատ կարճ է»,- լրագրողների հտ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը՝ անդրադառնալով Արմեն Աշոտյանի ձերբակալմանը։

 «Իրենք փորձում են այս բռնաճնշումներով պառակտել  ընդդիմադիր դաշտում տեղի ունեցող համախմբման գործընթացը։ Համոզված եմ, որ արդարադատությունը կհաղթի՝ անկախ ամեն ինչից: Ես չեմ զարմանա, որ կկալանավորվի Աշոտյանը: Համոզված եմ, որ այս ամենը բոլորիս նաև ազդակ է, որ պետք է միավորվենք և վճռական քայլերի դիմենք, որ այս իշխանություններին օր առաջ հեռացնենք: Այս ամենն այսքանով չի ավարտվում, գալու են նոր քաղաքական գործիչների հետևից. բոլորս այս ամենի միջով անցնելու ենք»,- ասաց Գառնիկ Դանիելյանը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ