21 02 2023

Հստակ քաղաքական հետապնդման փորձ է․ Մինասյանը՝ Խաչատուրովի ձերբակալման մասին



«Բոլոր տիպի քաղաքական հետապնդումները պետք է ինչ-որ ձևով իրավական փաթեթավորում ստանան. ցավոք սրտի, մեր երկրում որդեգրվել է ավելի շատ քրեաիրավական փաթեթավորումը, քան թե վարչաիրավական կամք քաղաքացիաիրավական»,-այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը:

«Բոլոր գործերում, որով անցնում են ռազմական, պետական, քաղաքական գործիչները, ներկայացվող մեղադրանքը այնքան անխոցելի պետք է լինի, որ քաղաքացիների մոտ երևա, որ դա մաքուր իրավական գործընթաց է»,-ասաց նա։

Անդրադառնալով Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ հարուցված քրեական գործին, Արծվիկ Մինասյանն ասաց.

 «Այսպես կոչված Արմաշի տարածքների օտարման  գործրքները մաքուր քաղաքացիաիրավական հարաբերություններ են, այստեղ քրեաիրավական գնահատական տալը նշանակում է պարզապես կիրառել միջոցներ, որ կարողանաս անձին լրացուցիչ ցավ պատճառել: Երրորդ, ի՞նչն է խանգարում քննությունն իրականացնել առանց ձերբակալության: Երեք դեպքում կարող եք ձերբակալել. Անմիջականորեն ծագած հիմնավոր կասկած, որն այս դեպքում բացակայում է, որովհետեւ այդ կասկածը ծագել էր 2-3 տարի առաջ, ոչ թե հիմա: Երկրորդը, եթե դու ուզում ես կալանավորում կիրառել, այսինքն կալանքը որպես խափանման միջոց, բայց իրականում որպես պատժի միջոց ես կիրառում, և  վերջապես երրորդը, եթե անձը խախտել է կիրառված խափանման միջոցի կանոնները, այդ ժամանակ կարող ես ձերբակալել: Այսինքն սա հստակ քաղաքական հետապնդման փորձ է, և սա նոր չի սկսվել: Շատ պարզ մի բան կա. ՀՀ գործող իշխանությունը ցույց է տալիս իր գործընկեր Ադրբեջանի իշխանությանը, որ մենք պայքարելու ենք բոլոր այն անձանց դեմ, որոնք ժամանակին ցավ են պատճառել ձեզ»,-ասաց ընդդիմադիր պատգամավորը:

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ