12 12 2022

Այս ամենին պետք է խառնվեն նաև Հայաստանի իշխանությունները․ արցախցի պատգամավոր․ News.am

Այս ամենին պետք է խառնվեն նաև Հայաստանի իշխանությունները․  արցախցի պատգամավոր․ News.am

News.am-ը գրում է

Ադրբեջանցիների կողմից Ստեփանակերտ-Գորիս մայրուղին փակելը հումանիտար աղետի է նման. քաղաքացիները, որոնք հրատապ խնդիր ունեն եւ պետք է գան Արցախ կամ գնան Հայաստան, չեն կարողանում։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը:

«Նաեւ խնդիր ունենք հիվանդներ տեղափոխելու։ Իրենց խոսքից հասկանում ենք, որ երկարաժամկետ են եկել, 7 տասնյակից ավելի քաղաքացիական հագուստով զինվորականներ են։ Մեր կուսակցության ղեկավարն ու խմբակցության համանախագահը մեկ ժամից ավելի է՝ փորձում են անցնել այն հատվածը, որտեղ մեր քաղաքացիներն են, որոնք, փաստացի, շրջափակման մեջ են»,- ասաց պատգամավորը։

Մետաքսե Հակոբյանի խոսքով՝ դեպքի առնչությամբ Արցախի իշխանությունները որեւէ քայլ չեն ձեռնարկել. «Այս ամենին պետք է խառնվեն նաեւ Հայաստանի իշխանությունները, որովհետեւ Ադրբեջանն այս քայլերով նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության չեղարկմանն է գնում։ Սա քաղաքական լուծում պահանջող իրավիճակ է, որի շուրջ գործողություններ պետք է իրականացնեն Հայաստանի իշխանությունները»։

Ավելի վաղ Ա րցախի տեղեկատվական շտաբը հաղորդել էր, որ քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ, կրկին բնապահպանական պատճառաբանությամբ, այսօր առավոտյան ժամը 10:30-ի հատվածում փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ