18 10 2022

Ադրբեջանին մեր ռազմական օգնությունը երբեք չի օգտագործվի Հայաստանի դեմ․ Փրայս․ News.am



Այս այցի շրջանակներում մենք չենք կարողանա այցելել Հայաստանի այլ շրջաններ: Այդ մասին այսօր՝ հոկտեմբերի 18-ին, ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Ժողովրդավարական գործընկերության հանձնախմբի (ԺԳՀ) նախագահ Դեյվիդ Փրայսը՝ պատասխանելով NEWS.am-ի թղթակցի հարցին, թե արդյոք ամերիկյան պատվիրակությունը պատրաստվում է այցելել այն բնակավայրեր, որտեղ սեպտեմբերի 13-ի ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով տուժել են:

Ինչ վերաբերում է NEWS.am-ի թղթակցի մյուս դիտարկմանը, որ ԱՄՆ նախագահն այս տարի էլ շրջանցել է 907-րդ բանաձեւը եւ ռազմական օգնություն տրամադրել Ադրբեջանին, այն դեպքում, երբ Ադրբեջանը շարունակում է խախտել հրադադարը եւ ագրեսիա իրականացնում Հայաստանի դեմ, արդյոք ԱՄՆ-ն սրանով չի նպաստում ադրբեջանական ագրեսիային, Փրայսը պատասխանեց. «Այդ պնդումը, կարծում եմ՝ այդքան էլ ճիշտ չէ: Մենք համաչափել ենք մեր օգնությունը, աջակցությունը Ադրբեջանին՝ համոզվելով նրանում, եւ ապահովելով նա, որ այդ օգնությունը երբեք չօգտագործվի Հայաստանի դեմ հարձակողական նպատակներով, եւ չօգտագործվի Արցախյան հակամարտության խաղաղ կարգավորմանը որեւէ ձեւով ոտնբահարելու հարցում: Սա երաշխիք է, եւ Հայաստանն ունի այդ երաշխիքը»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ