17 10 2022

Դատավոր Արուսյակ Ալեքսանյանը կզրկվի ազատությունից

Դատավոր Արուսյակ Ալեքսանյանը կզրկվի ազատությունից

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արուսյակ Ալեքսանյանի նկատմամբ քրեական հետապնդում կհարուցվի։ Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ ԲԴԽ-ից։

ԲԴԽ-ն բավարարել է նաեւ դատավորին ազատությունից զրկելու մասին միջնորդությունը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակի նստավայրից այսօր բերման են ենթարկել փաստաբան Էրիկ Ալեքսանյանին։ Հանրային հնչեղություն ունեցող քրեական վարույթներով պաշտպան հանդիսացող փաստաբանը մեղադրվում է պաշտոնատար անձի կողմից իշխանական ազդեցությունը չարաշահելու կամ լիազորություններն անցնելու մեջ։ Վարույթով անցնում է նաեւ Աջափնյակի նստավայրի դատավոր Արուսյակ Ալեքսանյանը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ