28 09 2022

Պետք է փոխել բանակցողին․ 1992 թվականին նույնպես չէին հավատում, որ կհասնենք հաջողության․ Ռոբերտ Քոչարյան



«Բոլորը հասկանում են, որ  այս իշխանությունը գնում է կապիտուլյացիայի, հիմա էստեղից չի՞ գալիս եզրակցություն, որ կարելի է փոխել բանակցողին , իսկապես պետք է փոխել, կա՞ 100 տոկոսանոց երաշխիք, որ ամեն ինչ փոխվելու է,  ոչ, բայց կա մեծ հավանակաություն, որ այո՝ փոխվելու է ․  հիմա մենք դուխներս գցած գնանք կապիտուլյացիայի ծրագրո՞վ, թե՝ փորձենք ինչ-որ բան փոխել։ Ղարաբաղը կորցնելու անխուսափելիությունը եղել է 92 թվականի հուլիսին։ Ինչ ենք արել․ այն ժամանակ ստեղծվեց ՊՊԿ (Պետական պաշտպանության կոմիտեն) , վերցրեցի իմ վրա պատասխանատվությունը  և երկու ամիս անց մենք սկսեցինք մեր հարձակողական գործողությունները ու հասանք լուրջ հաջողությոնների, հուլիս ամսին ոչ ոք  հավատ չուներ։ Եթե  դու ինքդ հույս չունես, որ կհաջողես, երբեք հաջողուրթյան չես հասնելու։  Դուռը հենց այնպես չի բացվում․  այդ դուռը բացվում է քո պայքարի շնորհիվ»,-այս մասին ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ այսօր հրավիրված ասուլիսի ժամանակպատասխանելով բանակցողի փոփոխության և հնարավոր իրավիճակի փոխման վերաբերյալ հարցին։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ