10  01  2017

Ի՞նչ արժե նախընտրական քարոզչության մեկ րոպեն՝ եթերում

Ի՞նչ արժե նախընտրական քարոզչության մեկ րոպեն՝ եթերում

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է ՀՀ ազգային ժողովի 2017 թվականի ապրիլի 2-ին կայանալիք հերթական ընտրությունների նախընտրական քարոզչության համար տրամադրվող վճարովի եթերաժամի մեկ րոպեի գինը: Ըստ այդմ՝ ամենից բարձր սակագինը «Արմենիա» և «Շանթ» հեռուստաընկերություններինն է՝ մեկ րոպեի համար 100 000 դրամ, «Հայաստանի Հանրային» և «Հայկական երկրորդ հեռուստաալիք» հեռուստաընկերությունների եթերում քարոզչության մեկ րոպեի արժեքը 60 000 է, «Հ3»-ում՝ 50 000:

Հեռուստաընկերությունները հիմնականում իբրև քարոզչությանը տրամադրվող ժամանակահատված են ընտրել 18:00 – 20:00-ն:

Հայաստանի հանրային ռադիոընկերության եթերում քարոզչության համար տրամադրվող վճարովի եթերաժամի մեկ րոպեն 2000 դրամ է, «Ռադիո Վան» և «Միգ FM» ռադիոկայանների եթերում՝ 3000 դրամ: Նախընտրական քարոզչությանը տրամադրվող եթերաժամանակի և սակագների մասին ամբողջական տեղեկատվությանը կարող եք ծանոթանալ այստեղ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ