10  12  2016

Հովիկ Աբրահամյանը՝ նոր կառավարության մասին

Հովիկ Աբրահամյանը՝ նոր կառավարության մասին

ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը չի կարծում, որ պաշտոնաթողությունից անմիջապես հետո շատ ակտիվ հրապարակային լինելն օգտակար կլիներ։ Այս մասին, նա ասել է Tert.am-ին տված հարցազրույցում: 

«Ունենք նոր կառավարություն, նոր վարչապետ, ում հետ, իմիջիայլոց, ունեմ ջերմ ընկերական հարաբերություններ, նրանք պետք է լայնորեն ինքնադրսևորվելու, ազատ, անկաշկանդ գործելու հնարավորություններ ունենան։ Իմ շատ ակտիվ լինելը միգուցե այլ կերպ կընկալվեր, միգուցե նաև ինչ-որ տեղ խանգարեր։ Իսկ հարցեր քննարկելու, հարկ եղած դեպքում օժանդակելու համար հատկապես հիմա հարկ չկա դա հրապարակային անել. մենք ունենք և՛ ընկերական շփումների, և՛ այժմ արդեն կուսակցության գրասենյակում քննարկումների հարթակները։ Իսկ ինչ վերաբերում է ՀՀԿ ԳՄ նիստերին, ապա Ձեր պնդումն իրականությանը չի համապատասխանում։ Այո՛, առանձին նիստերի հարգելի պատճառով ներկա չեմ եղել, բայց դրանք բացառություն են, ոչ թե օրինաչափություն։ Կուսակցական աշխատանքին մասնակցում եմ հաճույքով ու մեծ պատրաստակամությամբ»,- ասել է նախկին վարչապետը։

Անդրադառնալով Կարեն Կարապետյանի գլխավորած կառավարությանը, Հովիկ Աբրահամյանն ասել է, որ վարչապետն ու կառավարությունը բավականին հաջող են սկսել։ Ունեն լավ տրամադրվածություն, գործելու լայն ազատություն և բավականին ուժեղ քաղաքական հենարան իրենց թիկունքում։

Հովիկ Աբրահամյանը նշել է, որ 2017 թվականից հետո իրեն  տեսնում է  նույն դերում, որում տեսել է միշտ՝ հնարավորությունների ու փորձի սահմաններում ծառայել Հայրենիքին:

Մանրամասները՝ այստեղ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ