18 04 2022

Փաշինյանը 2018 թվականին ինձ որևէ բան չի փոխանցել. Վալերի Օսիպյան



Յուրաքանչյուր ոք սխալվելու իրավունք ունի, այդ թվում՝ ես։ «Ազատության» հրապարակում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ նախկին ոստիկանապետ Վալերի Օսիպյանը։

Նշենք, որ Օսիպյանը եկել էր աջակցելու «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանի նստացույցին։

Նախկին ոստիկանապետի խոսքով, հնարավոր է այսպիսի գործողություններով կանխել հայրենիքի կորուստը։

«Անհնարին ոչինչ չկա, Լավ հիշում ենք, թե այս իշխանությունը 2018 թվականին ինչպես է եկել իշխանության, այնպես որ, անհնարին ոչինչ չկա և ոչինչ կորցված չէ», - ասաց նախկին ոստիկանապետը։

Նա կոչ արեց իր ոստիկան գործընկերներին ծառայությունն իրականացնելիս առաջնորդվել միայն օրենքներով և հիշել, որ սխալ հրամաններ կատարողները ուշ թե շուտ պատասխան են տալու։

Անդրադառնալով հարցին՝ արդյո՞ք 2018 թվականին Նիկոլ Փաշինայնը իրեն ինչ-որ թուղթ է փոխանցել, որը երևում է տարածված տեսանյութերում, Օսիպյանը նշեց, որ իրեն որևէ մեկը որևէ բան չի փոխանցել։

«Տեղյակ չեմ ինչի մասին է խոսքը գնում։ Կգա ժամանակ, որ հնարավորություն կունենանք պարզելու, թե ում ինչ է  փոխանցվել, բայց ասում եմ այն, ինչ ես տեղյակ եմ»։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ